▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրանք արդեն իսկ խախտվել են, եւ խախտվել են Ձեր աչքի առաջ. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ես չգիտեմ, թե ինչին կամ ում եք Դուք պատասխանում հունիսի 3-ի նամակում», -ԵԺԿ  նախագահ Վիլֆրիդ Մարտենսին ուղղված նամակում նշել է «Ժառանգության»  առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ըստ «Ժառանգության» մամլո ծառայությունը, Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է. «Հաշվի առնելով վերջերս Ձեր դրսեւորած հրապարակային վարքը եւ իմ նախորդ նամակագրությանը արձագանքելու հարցում դժկամությունը` կարող եմ հայտնել ի գիտություն, որ ես անշուշտ ԵԺԿ-ի արժեքների եւ արժանիքների պաշտոնական մեկնաբանություն պահանջող հետագա հարցում չեմ արել Ձեզ: Դրանք արդեն իսկ խախտվել են, եւ խախտվել են Ձեր աչքի առաջ»:


Նշենք, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության  Վիլֆրիդ Մարտենսը հայտնել էր, որ կուսակցության` հունիսի 20-ին կայանալիք ընդլայնված գագաթնաժողովին «Ժառանգությունը» չի հրավիրվելու, հրավիրվելու են միայն ԵԺԿ-ին անդամակցող այն կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք տվյալ պետության կամ կառավարության ղեկավար են:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին