▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրանց վրա թքած ունեմ. ուկրաինացի երգչուհին հրաժարվել է իր ռուսական մրցանակներից

Հայտնի ուկրաինացի երգչուհի Անաստասիա Պրիխոդկոն, ով հանդիսանում է ռուսական հայնի նախագծերից մեկի` «Фабрика звезд 7»-ի հաղթողը, հրաժարվել է Ռուսաստանի կողմից արժանացած իր մրցանակներից: Իր նոր` «Ненужные тарелки»  տեսահոլովակի շնորհանդեսի ժամանակ, որը նվիրված է ուկրաինացի մարտիկներին, երգչուհին բեմ է բարձրացել մրցանակները ձեռքին` ասելով, որ նա դրանց վրա պարզապես թքած ունի: Անաստասիայի խոսքերով` այս կերպ նա ցանկություն ունի վերջ դնել իր և Ռուսաստաի հարաբերություններին: Նշենք, որ «Ненужные тарелки»  տեսահոլովակը Նաստյան պատրաստվում է վաճառքի հանել, որից ստացված գումարը կփոխանցվի ուկրաինական բանակին: Իր խոսքում Պրիխոդկոն չի մոռացել նաև իր «ընկերների»` Վերա Բրեժնևայի, Անի Լորակի և «Վիա Գրա»  խմբի անդամների մասին` անվանելով նրանց դավաճաններ այն բանի համար, որ մինչ օրս վերջիններս շարունակում են ելույթ ունենալ Ռուսաստանի համար:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին