Հայ օգնության ֆոնդի «Այո» հարթակը Տավուշի մարզի Այգեպար գյուղի դպրոցն ու մանկապարտեզը «Պաշտպանող պատ»-ով անվտանգ դարձնելու դրամահավաք է նախաձեռնել:
«Պաշտպանող պատ»-ի կառուցմանը միանալ ցանկացողներին ուրբաթ՝ հուլիսի 4-ին, ժամը 17:00-ին հրավիրում ենք ՀՕՖ Երևանի գրասենյակ (Խորենացի 22)՝ դիտելու Այգեպարի մասին պատմող փոքր պատմություններ ու մասնակցություն ունենալու պատի կառուցմանը:
Այգեպարը 648 բնակիչ ունի, գյուղի դպրոցում 54 աշակերտ է սովորում, իսկ մանկապարտեզ հաճախումէ 25 երեխա: Գյուղը շատ մոտ է Ադրբեջանի հետ սահմանին, որոշ տներ սահմանից ընդամենը 100 մետր են հեռու, մանկապարտեզի ու դպրոցի շենքերը հեռու են մոտ 700 մետր:
Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը այգեպարցիների առօրյայի մի մասն են, իսկ ադրբեջանցիների կրակոցներն ուղղված են հիմնականում քաղաքացիական շինություններին, դպրոցին ու մանկապարտեզին:
Դպրոցը մի քանի անգամ արդեն վնասվել է, իսկ փամփուշտները պատուհաններից ներս թափանցելով՝ճակատագրական վտանգի են ենթարկել դպրոցական երեխաների կյանքերը: Դպրոցի դիմացը գտնվող խաղահրապարակում չափազանց վտանգավոր է գտնվել հրազենային կրակոցների պատճառով:
Կրակոցները անմասն չեն թողել նաև Այգեպարի մանկապարտեզը` ինչից հետո դաստիարակաները խուսափում են երեխաներին խաղասենյակ կամ բակ տանել:
Երեք մետր բարձրություն և 70 մետր երկարություն ունեցող պատը կպաշտպանի դպրոցն ու մանկապարտեզը փամփուշտներից, և երեխաները հնարավորություն կունենան անվտան գպայմաններում ուսանել ու խաղալ:
Փոխանցումների համար գործում են հետևյալ հաշվեհամարները.
ՍՏԱՑՈՂԻԲԱՆԿԸ |
ԱՄԵՐԻԱԲԱՆԿՓԲԸ |
ՍՏԱՑՈՂԻԲԱՆԿԻՀԱՍՑԵՆ |
Գ. ԼՈՒՍԱՎՈՐԻՉ 9, ԵՐԵՎԱՆ, ՀՀ |
ՍՏԱՑՈՂԻԲԱՆԿԻ SWIFT# |
ARMIAM22 |
ՍՏԱՑՈՂԻՀԱՇՎԵՀԱՄԱՐԱՄՆԴՈԼԱՐ |
15700 01092470901 |
ՍՏԱՑՈՂԻՀԱՇՎԵՀԱՄԱՐՀՀԴՐԱՄ |
15700 01092470300 |
ՍՏԱՑՈՂԻԱՆՈՒՆԸ |
ՀՕՖՀԱՅԱՍՏԱՆԻՄԱՍՆԱՃՅՈՒՂ |
ՄԻՋՆՈՐԴԲԱՆԿ |
CITIBANK N.A., NEW YORK |
ՄԻՋՆՈՐԴԲԱՆԿԻ SWIFT |
CITIUS33 |
ՄԻՋՆՈՐԴԲԱՆԿԻՀԱՇՎԵՀԱՄԱՐ |
36116208 |