▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դպրոցների տնօրենները ռեպլիկներ են արձակել ու խանգարել են իրենց «ընտրակեղծարար ու կոռուպցիոներ» անվանող ԿԳ նախարարին

 

«Հրապարակ»-ը գրում է. Օգոստոսյան խորհրդակցություններից կրթական ոլորտի ներկայացուցիչներն այդքան էլ լավ տպավորություններ չունեն: Տարբեր տեղերից ահազանգեր ենք ստանում, որ ԿԳ նախարարն ամեն հանդիպման, ելույթի ժամանակ ուղղակի և անուղղակի նեղացնում է տնօրեններին, գցում նրանց հեղինակությունը, քանի որ շարունակ նրանց ընտրակեղծարար է անվանում, խոսում դրամահավաքների թեմայով՝ բոլոր տնօրեններին նույն աչքով նայելով:



Վերջին խորհրդակցություններից մեկի ժամանակ էլ, երբ հերթական անգամ նախարարը հիշել է «ընտրակեղծարար և կոռուպցիոներ» տնօրեններին, նրանք ռեպլիկներ են արձակել, խանգարել վերջինիս՝ դրանով ցույց տալով իրենց անհամաձայնությունը նախարարի ասածների հետ:



«Ստացվում է, որ այս երկրում երեխայի շահերը պաշտպանող կա, ծնողինը կա, մանկավարժինը կա, ամենից անպաշտպանը տնօրեններն են, նախարարը եկած-չեկած՝ միայն վարկաբեկում է, այդպե՞ս են կրթության ոլորտի վարկանիշը բարձրացնում».-մեզ հետ զրույցում նեղսրտած պատմեց ոլորտի մասնագետներից մեկը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին