▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դոզան այնպիսին է, որ մարդկանց մեջ հույս, հավատ մնա՝ վրեժի ցանկությունն էլ հետը.Նոր երգ

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ստեղծվել է նոր երգ, և մասնագետների խոսքով, այն լավ է ստացվել: Անվանումն է՝ «Կանք ու կլինենք» (անգլերենով՝ Remember): Երգը աղոթքի պես է, խոսք` ուղղված Աստծուն: Թող տուն վերադառնան մարդիկ, ովքեր լքել են այն»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կոմպոզիտոր Արա Գևորգյանը:

Նրա փոխանցմամբ՝ երգը ձայնագրվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և պետական ակադեմիական երգչախմբի հետ: Տեքստի հեղինակը բանաստեղծ Լևոն Բլբուլյանն է:

«Քանի որ Սփյուռքի նախարարությունը կազմակերպել էր «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը, ինչպես նաև նշվում էր Հովհ. Չեքիջյանի 80-ամյակը, և Երևանում էին գտնվում 15 երկրներից ժամանած  երգչախմբեր (ԱՄՆ, Եգիպտոս, Իրան, Ռուսաստան և այլն), առաջարկեցի, այս երգը, որը կոչվում է՝ «Կանք ու կլինենք»(անգլերենով՝ Remember): Այն հնչեց Արամ Խաչատրյան համերգասրահում, ապա բոլոր երգչախմբերին տեղափոխեցի Ծիծեռնակաբարեդի հուշահամալիր և տեղի ունեցավ այն, ինչը շատ էի ցանկանում: Երգչախմբերը 1915 թվականը պատկերող շարվածքով կատարեցին այս երգը»,-նշեց Արա Գևորգյանը:

Նրա խոսքով՝ աշխատանքները սկսել են Արամայիս Սահակյանի հետ, ցավոք, կիսատ է մնացել, ապա շարունակել են ամերիկաբնակ կոմպոզիտոր Հենրիկ Անասյանի հետ:

«Պարզվեց, որ վերջինի գրված տեքստում կռիվն ու բողոքը գերիշխում են, հարկ եղավ մեղմացնել, ինչի համար նոր տեքստ գրվեց՝ Լևոն Բլբուլյանի կողմից»,-նկատեց կոմպոզիտորը:

Արա Գևորգյանը տեղեկացրեց, որ երգն ունի նաև երրորդ տեքստը:

«Այն պատրաստվում եմ դարձնել միջազգային երգ, որը կլինի ընդդեմ ցեղասպանությունների»,-եզրափակեց նա:

Խոսելով երգի ստեղծման մասին՝ Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում բանաստեղծ Լևոն Բլբուլյանը նկատեց.

«Մինչ այս երգը Կոնստանտին Օրբելյանի հետ որոշել էինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նոր երգ գրել: Գլխավոր պահանջն էր՝ այն լալահառաչ չպետք է լինի, պետք է ոգի տա: Պայմանավորվեցինք, որ սկսեինք աշխատել: Օրբելյանը հիվանդ էր, ասաց, որ կգա Հայաստան՝ իմի կբերենք: Ցավոք վախճանվեց: Ցավ էի ապրում, որ գեղեցիկ գաղափարը չիրականացավ: Որոշ ժամանակ անց ինձ համար ոչ պակաս գնահատելի և սիրված կոմպոզիտոր Արա Գևորգյանը դիմեց նույն խնդրանքով: Կարծում եմ՝ դոզան այնպիսին պետք է լինի, որ մարդկանց մեջ հույս, հավատ մնա, իհարկե, վրեժի ցանկությունն էլ հետը: Այս ոգով էլ գրվել է երգը»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին