▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուրս գանք հրապարակ, ցնծությու՞ն կազմակերպենք, որ Էմմին դիպլոմ է ստացել

Դիտեք նաև՝

Երգչուհի Էմմին Երևանի պետական կոնսերվատորիայից դիպլոմ է ստացել… Ավարտական դիպլոմ… Կաշվե կազմով դիպլոմ… Սիրուն դիպլոմ… Ներդիրով դիպլոմ, որի մեջ գնահատականներ են նշված… Դիպլոմի չափսը համապատասխանում է նորմաներին… Դիպլոմի մեջ ստորագրություններ կան… Դիպլոմի մեջ քննական հանձնաժողովի նախագահի և ռեկտորի ստորագրությունները կան…
Հերն եմ անիծել այս ողորմելի ու քստմնելի լրագրության, որն այլևս ոչինչ չունի գրելու և տեղեկացնելու և գրում է երգչուհու դիպլոմ ստանալու մասին; Ուրեմն, ի՞նչ, դուրս գանք Հանրապետության հրապարակ, համազգային երթ կազմակերպենք, ցնծություն կազմակերպենք, որ Էմմին բարձրագույն կրթության դիպլոմ է ստացել… Ու այդ լրագրողին էլ կախենք Հանրապետության հրապարակի ժամացույցից՝ որպես ազգային լրագրության խորհրդանիշ…

Թատերագետ Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին