▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուրս է գալիս, որ վրաց պատրիարքը մերժում է հենց եկեղեցական աղբյուրները

Javakhk բլոգը անդրադարձել  է Իլյա II-ի հայտարարությանը` կապված Ղարաբաղի հետ, մասնավորապես, նշելով.

Երբ ադրբեջանամետ հայտարարություններ անում են մարդիկ, որոնց աշխատանքը կապված է նավթի կամ գազի հետ, ապա մոտիվացիան կարելի է հասկանալ միանգամից: Սակայն երբ վրացական օգտատերերի հայտարարությունները կապված են Ղարաբաղի հետ, ապա ավելի հետաքրքրաշարժ է դառնում, քանի որ հատկապես վրացական աղբյուրները նշում են, որ այդ տարածաշրջանում դարեր ի վեր ապրել են հայեր:

Այդ պատճառով դժվար է Վրաստանի պատրիարք Իլյա II-ից սպասել հայտարարություն, ըստ որի` «Ղարաբաղը պատկանել է և պատականելու է Ադրբեջանին»: Դուրս է գալիս, որ վրաց պատրիարքը մերժում է հենց եկեղեցական աղբյուրները:

 

Հիշեցնենք, որ Anspress լրատվական կայքը մեջբերել է Իլյա Երկրորդի խոսքերը, ով նշել էր. «Լեռնային Ղարաբաղը պատկանել է և պատկանելու է Ադրբեջանին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին