▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դո՞ւռ ենք բացում թուրքական ձկան համար». ԱԺ պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հարյուրավոր, հազարավոր տիրազուրկ հորեր կան, մինչդեռ, կենտրոնացել են ձկնարդյունաբերության վրա:
Տնտեսվարողներն, առանց այդ էլ, իրենց ջրերը կրճատել են: Գրեթե ինքնարժեքով են վաճառում, հիմա էլ սա, կանգնելու են ձկնաբուծարանները փակելու խնդրի առաջ:
Կառավարության ղեկավարը ասաց՝ մեզ ձուկ պետք չէ, մեզ պետք է ջուր: Այսինքն, հազարավոր աշխատատեղեր ապահովող ոլորտը կարող է վերջնականապես վերանալ:
Մենք, ինչ է, դո՞ւռ ենք բացում թուրքական ձկան համար»:

Թարմացված․ «969 ապօրինի հոր կա, թող դա փակեն՝ ջրային ռեսուրսները խնայելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիա իրականացնող ձկնաբույծներից մեկը: Անդրադառնալով օրեր առաջ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ հանդիպմանը՝ նշեց Սիմիդյանը չէ որոշողը, նրա հետ հանդիպում չեն ուզում. «Ուզում ենք հանդիպել վարչապետի կամ փոխվարչապետի հետ, ով կարա մեզ լսի, ով մի փոքր ջրերից պատկերացում ունի»,- հավելեց նա:

Հիշեցնենք՝ ջրային ռեսուրսների վատնումը նվազեցնելու նպատակով կառավարությունը որոշել է, որ հաջորդ տարվանից ձկնաբուծարաններն աշխատելու են փակ ցիկլով։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին