ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը կոալիցիայի է հրավիրում դաշտում գտնվող բոլոր ընդդիմադիր ուժերին՝ «Ազատ դեմոկրատներին», «Նոր Հայաստան»-ին, «Քաղաքացիական պայմանագրին», «Լուսավոր Հայաստան»-ին, «Ժառանգությանը»։
«Մենք կործանման ենք գնում, իսկ դուք շանս ունեք, ձեր միակ հույսը մենք ենք: 2017 թվականի ընտրություններում կհաղթենք, եթե միանանք: Միանում ենք հավասար պայմաններով: Վիճակահանությամբ որոշում ենք համարներն ու ծախսը կիսում ենք: Սա միակ և հաղթական ֆորմուլան է: ՀՀԿ-ն ռեալ 5 տոկոս ձայն էլ չունի»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հրանտ Բագրատյանը։
Հարցին, թե Դաշնակցության հետ չի՞ կարող հաղթահարել այդ 5 տոկոսը, Բագրատյանը պատասխանեց. «Ավելի քիչ կհավաքի»։
Անի Կարապետյան