Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:
Նազարբաևն ընդգծել է, որ Տիգրան Սարգսյանի նախագահությունը ԵՏՀ-ում համընկավ համաշխարհային տնտեսության ծանր ժամանակների հետ և այդ պայմաններում հեշտ չէ գտնել աճի նոր կետեր, սակայն ինքը լավատես է:
«Ես ողջունում եմ Ձեր գալուստը, մի մարդ, ով փորձառու է տնտեսության և քաղաքականության մեջ»,-նշել է Նուրսուլթան Նազարբարևը: