▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք պետք է ունենայիք քաղաքական պատասխանատվության բարձր զգացում․ Ազոյանը՝ Մարությանին

Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիրելի Հայկ, հարգելի քաղաքապետ... ի պաշտոնե՝ Դուք, ներկայացնում եք հեղափոխական թիմին և նրա լիդեր՝ Նիկոլ Փաշինյանին։ Հետևաբար պետք է ունենայիք քաղաքական պատասխանատվության բարձր զգացում .... իսկ այդ «կամազ-շինթույլտվություն» օպերացիան իրավապահ մարմինների գործառույթի տիրույթում է և այստեղից էլ մենք կիմանանք իշխանության վերաբերմունքն ու հեռահար պատկերացումները օրինականության հաստատման մասին։ Օ՜րդ բարի, մեր Երևան))

Ավելի վաղ, Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել էր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի  «լայվերն» ու  գրել՝ Հարգելի իշխանություն, ես՝ որպես ՀՀ քաղաքացի և Երևանի բնակիչ, պահանջում եմ բացատրություն…:

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին