▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք պահանջում եք, մենք կատարում ենք.ՀՀԿ-ի նոր դիրքորոշումը

«Մեր կուսակցական ծրագրում չի եղել  անցում խորհրդային համակարգին, սակայն, քանի որ ամբողջ քաղաքական դաշտը տևական ժամանակ մեզ մեղադրում էր նրանում, որ գիտակցաբար պահում ենք մեծամասնական ընտրական համակարգը,  քաղաքական մենաշնորհներ ենք  հաստատում, ականջալուր եղանք նրանց ձայնին, քննադատություններին ու գնացինք այդ ճանապարհով:

Դուք պահանջել եք, մենք կատարում ենք»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին և պատասխանելով «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի՝ ինչո՞ւ առաջացավ համակարգը փոխելու միտքը, ասաց  ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը:

Իսկ Արամ Հարությունյանի կարծիքով, պատճառն այն է, որ  Հանրապետության նախագահը չէր կարող երրորդ անգամ առաջադրվել.

«Հանրապետականը գիշերները չի քնում, ընդդիմության իրավունքների մասին է մտածո՞ւմ: Պուպուշ ընդդիմադիրներին տարաք, մի գիշերում «ոչ»-ը սարքեցիք «այո»: Նախագահը պարզապես չկարողացավ  իրավահաջորդ  գտնել: Տարբեր փորձեր եղան կուլիսների հետևում: Օրինակ՝ Սեյրան Օհանյանը, ով չհամաձայնեց, քանի որ նրա առջև պահանջ էր դրվում Հայաստանի փողերը, որոնք հայտնվել են արտասահմանում, պետք է հետ չպահանջեր: Նա սրան չհամաձայնեց: Դրանից հետո սկսվեցին հարձակումները Սեյրան Օհանյանի ընտանիքի վրա»,-նկատեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին