Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր ասուլիսով է հանդես եկել և անդրադարձել մարդկային ռեսուրների խնդրին, մարզիչների պակասին և այլ հարցերի:
«Թող չթվա ես բոլորին նկատի ունեմ, մարզիչների մեծ մասը թերանում են իրենց աշխատանքի մեջ, նրանք կատարում են իրենց աշխատանքը ոչ թե վատ, այլ շատ վատ: Իհարկե, ունենք նաև ֆուտբոլիստների պակաս: Եթե հետևեք ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքներին, կտեսնեք, որ վերջին տարիներին իր աշխատանքը ծավալել է մարզերում և հիմնական ֆինանսների ներդրումները կատարում է մարզադպրոցներ, ֆուտբոլի դպրոցներ մարզադաշտեր կառուցելու վրա, որպեսզի ունենանք շատ քանակով ֆուտբոլիստներ և այդ քանակից ստանանք որակ»:
Լրագրողի այն դիտարկմանը, որ այդ մարզադաշտերում պարապողների քանակը քիչ է, Հայրապետյանը զարմացած ասաց.
«Քի՞չ են: Դուք գիտե՞ք, որ ծանոթով են ընդունվում, որ հանկարծ իմ հսկողությունըտ չլինի՝ կաշառք կվերցնեն...Նույնն էլ` մարզերում: Մարզերում դաշտերը չեն հերիքում»