▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դու քանի՞ գլխանի ես». Սարոյանի ոտքը գետնին չկպած՝ վերցրել-տարել են

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեզ տեղեկություններ են հասել, որ հայրենի իրավապահները հարամել են ՀՀԿ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանի Հայաստան վերադարձը։ Հիշեցնենք՝ հեղափոխությունից հետո նա հեռացել էր երկրից եւ վերադարձել է միայն օրեր առաջ՝ օգոստոսի 17-ին։ Սակայն, որպեսզի վերադարձը փառահեղ լինի, նա եւ իր ազգուտակը, ընկերները որոշել են տպավորիչ դիմավորում կազմակերպել։ Մեծ խմբով՝ մոտ 300 հոգի, գնացել են օդանավակայան, որ փառքով-պատվով դիմավորեն գեներալին։

Բայց օլիգարխներ, գողականներ չհանդուրժող իշխանությունը վաղօրոք տեղեկացել է այդ մասին, եւ հենց իրավապահներն են նրան գնացել դիմավորելու, ու Սարոյանի ոտքը գետնին չկպած՝ վերցրել-տարել են, թե՝ նույնիսկ վարչապետին սենց չեն դիմավորում, դու քանի՞ գլխանի ես։ Մի քանի ժամ պահել, ապա բաց են թողել։ Գուցե ինչ-որ բաներ հիշեցնելուց եւ դաս տալուց հետո»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին