▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դու ո՞ւմ փեշի տակ էիր, երբ մենք պատերազմում էինք․ազատամարտիկները՝ դատավորին.epress.am

epress.am-ի փոխանցմամբ՝ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստի ընթացքում դատախազը, ընթերցելով Ավետիսյանի հեռախոսազրույցների վերծանումը, դժվարացել է ընթերցել բառերից մեկը․ նախագահող դատավոր Լևոն Ավետիսյանը, ով մինչ այդ ներկաներից պահանջել էր լուռ մնալ ու չմիջամտել նիստի ընթացքին, դատախազին հուշել է՝ ինչ բառ պետք է ընթերցեր։ Դատավորի հուշումից հետո նիստին ներկա ազատամարտիկներից ոմանք քմծիծաղել են, սկսել շշուկով զրուցել, ինչից հետո դատավորն ընդհատել է նիստն ու հարցրել՝ ծիծաղողն ով էր։ Դահլիճից պատասխան չստանալով՝ դատավորը հայտարարել է․ «Կնոջ փեշի տակ թաքնվելով չէ։ Տղամարդ եք՝ ասեք՝ ով է ծիծաղել»։Ներկաները կրկին չեն արձագանքել, ինչից հետո դատավորը շարունակել է նմանատիպ արտահայտություններ հնչեցնել ներկա ազատամարտիկների հասցեին։Նրանցից մեկը, դիմելով դատավորին, վերջիվերջո, ասել է․ «Դու ո՞ւմ փեշի տակ էիր, երբ մենք պատերազմում էինք»։Վիճաբանությունից հետո ազատամարտիկներից ոմանք լքել են դահլիճը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստի ընթացքում դատախազը, ընթերցելով Ավետիսյանի հեռախոսազրույցների վերծանումը, դժվարացել է ընթերցել բառերից մեկը․ նախագահող դատավոր Լևոն Ավետիսյանը, ով մինչ այդ ներկաներից պահանջել էր լուռ մնալ ու չմիջամտել նիստի ընթացքին, դատախազին հուշել է՝ ինչ բառ պետք է ընթերցեր։դատավորի հուշումից հետո նիստին ներկա ազատամարտիկներից ոմանք քմծիծաղել են, սկսել շշուկով զրուցել, ինչից հետո դատավորն ընդհատել է նիստն ու հարցրել՝ ծիծաղողն ով էր։
Դահլիճից պատասխան չստանալով՝ դատավորը հայտարարել է․ «Կնոջ փեշի տակ թաքնվելով չէ։ Տղամարդ եք՝ ասեք՝ ով է ծիծաղել»։
Ներկաները կրկին չեն արձագանքել, ինչից հետո դատավորը շարունակել է նմանատիպ արտահայտություններ հնչեցնել ներկա ազատամարտիկների հասցեին։
Նրանցից մեկը, դիմելով դատավորին, վերջիվերջո, ասել է․ «Դու ո՞ւմ փեշի տակ էիր, երբ մենք պատերազմում էինք»։
Վիճաբանությունից հետո ազատամարտիկներից ոմանք լքել են դահլիճը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին