Հուլիսի 31-ին, երբ հակառակորդը հարձակում էր գործել հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ցավոք, հայկական կողմը երկու զոհ էր տվել`ՊԲ զինծառայողներ, 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Ազատ Արթուրի Ասոյանը:
Նշենք, որ Ազատ Ասոյանի ընկերուհին` Տաթևիկ Թորոսյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է իրենց համատեղ լուսանկարը` այն մակագրելով հետևյալ ձևով.
«Դու միշտ իմ սրտում ես լինելու»:
Հիշեցնենք, որ հերոս Ազատ Ասոյանի զորացրմանը մնացել էր ընդամենը 10 օր: