▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դու հպարտ հայուհի ես, ես՝ հպարտ հայ հայր. Քիմ Քարդաշյանի հայրը դստերը շնորհավորել է հոլոգրաֆիայի միջոցով

Օրերս լրացավ Քիմ Քարդաշյանի 40-ամյակը։ Այդ առթիվ նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը տպավորիչ անակնկալ է մատուցել կնոջը «Հոլոգրաֆիա դրախտից»։

«Դու շատ հաջողակ կին ես դարձել։ Ինձ համար մեծ նշանակություն ունի, թե ինչպես ես կապված քո արմատներին և ինչպես ես աջակցում Հայաստանին։ Դու հպարտ հայ ես, և ես հպարտ հայ հայր եմ։ Ես ամեն օր հետևում եմ քեզ և ամենաուրախացնող և գեղեցիկ բանն այն է, որ դու ունես քո ընտանիքը և հիանալի մայր ես․․․»,- ասվում է Քիմի հանգուցյալ հոր ուղերձում։

Քիմը նաև շնորհակալություն է հայտնել ամուսնուն՝ նման նվերի համար և նշել, որ այն կպահի ամբողջ կյանքում. «Այն այնքան կենդանի է: Մենք անընդհատ դիտում ենք՝ լցված արցունքներով ու հույզերով: Ես նույնիսկ չեմ կարող նկարագրել, թե սա ինչ նշանակություն ունեցավ իմ, քույրերիս, եղբորս, մայրիկիս և մեզ հարազատ մարդկանց համար: Շատ շնորհակալ եմ Քանյեին այս հիշողության համար, որը ես կպահեմ ամբողջ կյանքիս ընթացքում»,- նշել է հեռուստաաստղը:
 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին