▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դու այնքան հղի ես, Սաթիկ ջան…»

Hraparak.am-ը գրում է.  Երևի բոլորդ եք հիշում, որ «Երևանն է խոսում» հաղորդման ժամանակ ինչպես է ասմունքող, թամադա Լիանա Զուրաբյանը դերասանուհի Լալա Մնացականյանին ասում՝ ես գիտեմ՝ ինչու՞ է Լալան հղի ինձնից…

Ու հազիվ «մարսած Լալայի հղիությունը», asekose. am- ի թղթակիցը, երբ կամենում է հիշեցնել Լիանային այդ ինտրիգային հաղորդման և ասած արտահայտության մասին, Լիանա Զուրաբյանն ասում է.

– Դու այնքան հղի ես Սաթիկ ջան՝ քո հայացքով, բարությամբ:

Ու բացատրում է: Հղի լինել, նշանակում է լիքը լինել, լցված լինել: Ու դա խոսք է, որ կարելի է օգտագործել: Դու հղի ես ինձնից: Այսինքն՝ դու լցված ես ինձնով:

Լիանային կուզեի հիշեցնել, որ էլի շատ բան է լցված լինում: Ասենք միզապարկը, աղիները, հո ամեն մի լցված բառ չի կարելի օգտագործել մարդուն բնութագրելու համար:

Կամ մի ուրիշ բան: Եթե, ասենք, լցված չեն կամ հղի չեն Լիանայով, պիտի ասի՝ դուք ծննդաբերե՞լ եք ինձ… Թեթևացե՞լ եք ինձնից:

ՀԳ Սա նրա համար, որ Լիանան հուզվում է, երբ իր յուրաքանչյուր խոսք ներկայացվում է որպես սև հայտնություն ու ընկնում է թիրախավորման տակ: Պարզապես ուզում եմ հիշեցնել նրան, որ կարելի շփվել պարզ, անմիջական բառերով: Հայերենն այդ հնարավորությունը տալիս է: Ու նա ոչ որպես սև հայտնություն կներկայացվի, ոչ էլ կվիրավորի մեր սիրելի Լալային կամ մեկ ուրիշին:

Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին