▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դու արի ինձ ընկերացիր, հետո մենք քեզ կփորձենք օգնել.Ա.Ադիբեկյան

 

«Ես զարմանում եմ՝ ինչո՞ւ եվրոինտեգրացիայի կողմնակիցները դուրս ելան փողոցներ և դժգոհություն հայտնեցին Ռուսաստանի հետ ռազմական հենակետային պայմանագրի երկարաձգման վերաբերյալ: Չէ՞ որ դա նշանակում է, որ Ռուսաստանը կես դար դեռ կմնա Հայաստանում, և մենք միասին կպաշտպանենք մեր սահմանները, դա կդառնա մեր անվտանգության երաշխավորը, բայց դա նշանակում է, որ Հայաստանը այլ քաղաքական ուղղություն ընտրելու մեջ կլինի կաշկանդված»: Այս մասին այսօր` սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոն ՍՊԸ-ի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը`անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը: Նման ընդվզումները, ըստ Ա. Ադիբեկյանի, կապ չունեն բուն ընտրության հետ, քանի որ դրա կողմնակիցների փաստարկներն ավելի հզոր են և հիմնավոր, քան հակադիր կողմի բերած հիմքերը: Նման հիմքերից սոցիոլոգը առանձնացնում է մի քանիսը. «1988- 2011 թվականներին Հայաստան ներդրում է կատարվել 16.5 մլրդ դոլարի չափով, որից 0.5 միլիարդը պատկանում է Ռուսաստանին. դա կազմում է մոտավորապես 34%-ը, ընդ որում` ուղղակի ներդրումների մեջ կազմում է 42.5%: Իսկ երբ վերցնում ենք Եվրամիության 12 երկրները, որոնք զգալիորեն ներդրում են կատարել Հայաստանում, ընդհանուր ներդրումներում դրանք կազմում են 20%, ուղղակի ներդրումներում՝ մոտ 25%»,- ասաց Ա. Ադիբեկյանը` նշելով, որ ԱՄՆ-ի ներդրումները, որը կարծես թե հետաքրքրություններ ունի Հայաստանում, կազմում են 3%: «Հիմա հարց է ծագում. Եվրամիություն, եթե դու ուզում ես՝ Հայաստանը դառնա քո ասոցացման ընկերը, ինչի՞ չես եռապատկում քո ներդրումային դաշտը, ուղղակի ներդրումները, ինչո՞ւ չես բերում այստեղ առաջատար տեխնոլոգիաներ, ինչո՞ւ թույլ չես տալիս, որ մեր ապրանքներն անցնեն քո մաքսային այդ պահանջները և այլն: Հետևաբար Հայաստանը դառնում է քաղաքական խաղի ինչ-որ մի միավոր, որը մեր բուն արմատական շահերի հետ առնչություն չունի»,- ասաց սոցիոլոգը` նշելով ու ևս մեկ անգամ ընդգծելով, որ ՀՀ հիմնական ներդրողը Ռուսաստանն է: «Օրինակ` Կիպրոսը Հայաստանում ներդրել է 230 մլն դոլար, որից 180-ը ուղղակի ներդրում է, իսկ այնպիսի երկիրը, ինչպիսին է Իտալիան, ընդամենը 57 մլն: Դուք պատկերացրեք մասշտաբների տարբերությունը: Եթե Եվրամիությունը ուզում է Հայաստանին իր ընկերը տեսնել, պետք է մեզ հետ ընկերանա, մեզ հետ հաց կիսի, մեզ հետ գործ դնի, որ մենք կարողանանք այդ ընկերակցությունը հասկանանք: Բայց խնդիրը քաղաքական հարթության մեջ է՝ դու արի ինձ ընկերացիր, հետո մենք քեզ կփորձենք օգնել: Տեսնո՞ւմ եք՝ Ռուսաստանը նման բան չի ասում, նա ուղղակի օգնում է, նա, որպես մեր պատմական դաշնակիցը իրականացնում է իր առաքելությունը և շարունակում է նման գործողություններ կատարել»,- ասել է Ա. Ադիբեկյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/09/05/271670.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք

«Ես զարմանում եմ՝ ինչո՞ւ եվրաինտեգրացիայի կողմնակիցները դուրս ելան փողոցներ և դժգոհություն հայտնեցին Ռուսաստանի հետ ռազմական հենակետային պայմանագրի երկարաձգման վերաբերյալ: Չէ՞ որ դա նշանակում է, որ Ռուսաստանը կես դար դեռ կմնա Հայաստանում, և մենք միասին կպաշտպանենք մեր սահմանները, դա կդառնա մեր անվտանգության երաշխավորը, բայց դա նշանակում է, որ Հայաստանը այլ քաղաքական ուղղություն ընտրելու մեջ կլինի կաշկանդված»:

Այս մասին այսօր` սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոն ՍՊԸ-ի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը: Նման ընդվզումները, ըստ Ա. Ադիբեկյանի, կապ չունեն բուն ընտրության հետ, քանի որ դրա կողմնակիցների փաստարկներն ավելի հզոր են և հիմնավոր, քան հակադիր կողմի բերած հիմքերը: Նման հիմքերից սոցիոլոգը առանձնացնում է մի քանիսը. «1988- 2011 թվականներին Հայաստան ներդրում է կատարվել 16.5 մլրդ դոլարի չափով, որից 0.5 միլիարդը պատկանում է Ռուսաստանին. դա կազմում է մոտավորապես 34%-ը, ընդ որում` ուղղակի ներդրումների մեջ կազմում է 42.5%:

Եթե Եվրամիությունը ուզում է Հայաստանին իր ընկերը տեսնել, պետք է մեզ հետ ընկերանա, մեզ հետ հաց կիսի, մեզ հետ գործ դնի, որ մենք կարողանանք այդ ընկերակցությունը հասկանանք: Բայց խնդիրը քաղաքական հարթության մեջ է՝ դու արի ինձ ընկերացիր, հետո մենք քեզ կփորձենք օգնել: Տեսնո՞ւմ եք՝ Ռուսաստանը նման բան չի ասում, նա ուղղակի օգնում է, նա, որպես մեր պատմական դաշնակիցը իրականացնում է իր առաքելությունը և շարունակում է նման գործողություններ կատարել»,- ասել է Ա. Ադիբեկյանը:

Առավել մանրամասն` այստեղ

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին