▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դորտմունդը երգում է «You'll Never Walk Alone»-ը` մահացած երկրպագուի հիշատակին

ArmFootball.com-ը գրում է. «Բորուսսիա» Դ - «Մայնց» հանդիպման առաջին կեսի ընթացքում դորտմունդյան ակումբի երկրպագուներից մեկը մարզադաշտում մահացել է սրտի կաթվածից: Լուրը տարածվել է ամբողջ մարզադաշտով մեկ այն բանից հետո, երբ մարզադաշտի լուսատախտակին գրվել է տեղի ունեցածի մասին:

Գրեթե ամբողջ երկրորդ խաղակեսը երկու թիմերի երկրպագուները անցկացրին լռության մեջ («Բորուսսիայի» թվիտերը խաղից հետո շնորհակալություն հայտնեց «Մայնցի» երկրպագուներին): Իսկ վերջին րոպեներին «Սիգնա Իդունա Պարկը» նույն միասնությամբ երգում էր «You'll Never Walk Alone»-ը` ի հիշատակ մահացած երկրպագուի:

Հիշեցնենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Բորուսիան» Դորտմունդում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Մայնցի» դարպասը: 

Տանտերերի կազմում խաղին հենց սկզբից մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 85-րդ րոպեին:

«Բորուսիա» - «Մայնց 05» 2:0

Գոլերը՝ Ռոյս 30՛, Կագավա 73՛

«Բորուսիան» կայացած 26 տուրից հետո վաստակած 61 միավորով երկրորդ տեղում է: Առաջատար «Բավարիան» 5  միավոր ավելի է վաստակել:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին