Ինչպես հայտնի է` Եվրատեսիլ-2013-ին Հայաստանը կներկայացնի Դորիանս ռոք խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը: Միայնակ է հանդես գալու հեղինակավոր երգի մրցույթում, թե Դորիանսի հետ, դեռևս հայտնի չէ:
Գրում է Մամուլ.am-ն ու ավելացնում, թե արդեն խոսակցություններ կան, որ եթե նա հանդես չգա Դորիանսի հետ, սա վտանգավոր կարող է լինել խմբի համար. այն կարող է կազմալուծվել:
Դորիանսի փլուզման մեկ այլ հնարավոր պատճառ է նշվում խմբի պրոդյուսեր Վահագն Գևորգյանի հետ համագործակցության դադարեցումը: Խոսվում է, որ առանց պրոդյուսերի խումբը երկար չի գոյատևի, քանի որ հենց Վահագնի ջանքերի շնորհիվ է ստեղծվել շատերի սիրելի Դորիանսը: Խոսվում է նաև, որ Գոռի ճանապարհները Եվրատեսիլից հետո այլ կերպ կուրվագծվեն. կսկսվի անհատական գործունեության բուռն շրջան, որտեղ միայն ինքը կլինի: