▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դոնալդ Թրամփը սպառնացել է հարվածել իրանական 52 օբյեկտի, եթե Իրանը հարձակում կատարի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է «շատ արագ և շատ կոշտ» հարված հասցնել իրանական 52 թիրախների, եթե Իրանը հարձակվի ամերիկացիների կամ ամերիկյան օբյեկտների վրա. այս մասին Միացյալ Նահանգների ղեկավարը գրառում է կատարել թվիթերի իր միկրոբլոգում:

«Նրանք հարձակվեցին մեզ վրա, և մենք ետ մղեցինք: Եթե ​​նրանք կրկին հարձակվեն, ինչը ես խստորեն խորհուրդ կտայի չանել, մենք նրանց ավելի ուժեղ կհարվածենք, քան նախկինում երբևէ արել ենք։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հենց նոր երկու տրիլիոն դոլար է ծախսել ռազմական տեխնիկայի վրա ։  Մենք ամենամեծ  եւ  իրապես լավագույն ենք աշխարհում։ Եթե Իրանը հարձակվի Ամերիկյան բազայի  կամ ցանկացած ամերիկյանի վրա, նրանց կուղարկենք այդ բոլորովին նոր գեղեցիկ սարքավորումների մի մասը ` ընդորորում  առանց վարանելու»,- գրել է ԱՄՆ նախագահը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին