▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԴՆԹ փորձաքննությունը կպարզի՝ դուք թուրք եք, թե՞ շարքային դավաճան․ Տիգրան Ներսիսյանի գրառումը

ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը, անդրադառնալով Ալիեւի եւ Էրդողանի՝ այսօրվա հայտարարություններին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսքանից հետո, երբ թշնամի երկրի ղեկավար придурок-ը իր խեղկատակների շքերթին հայտարարում է, որ Զանգեզուրը, Սեւանը, Երեւանն էլ է իրենցը, իսկ մյուս թշնամի երկրի придурок-ը հայտարարում է որ «Հայաստանը պետք է խելքը գլուխը հավաքի, դասեր քաղի Ղարաբաղյան պատերազմից», իսկ մեր երկրի վարչապետը իր պատգամավորներով եւ իր կառավարությամբ հայտարարում է «կրկնում եմ ՝ պետք է ընդունելի լինի ադրբեջանի ժողովրդի համար», «ցավոք պետք է բանակցել հաղթող կողմի հետ», «ցանկալի է վերականգնել տնտեսական փոխհարաբերությունները հարեւան երկրի հետ», «կարծում եմ, որ մեր գերիների հետ շատ լավ են վերաբերվում», «ադրբեջանի եւ թուրքիայի հետ պետք է վարել բարիդրացիական հարաբերություններ»՝ հարց է ` ո՞վ է թուրքը՝ դու՞ք, թե՞ նրանք: Ումի՞ց պետք է վախենալ՝ նրանցի՞ց, թե՞ ձեզնից ․ ԴՆԹ փորձաքննությունը կպարզի ձեր արյան բաղադրությունը եւ համայն հայությունը կիմանա՝ դուք պարզապես թուրք եք, թե՞ շարքային դավաճան: Մեկ վայրկյան առաջ հեռացեք եւ ազատեք Հայությանը ձեր ներկայությունից:
Հ.Գ. Այսօր՝ խոր խարան խայտառակության»: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին