▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դմիտրի Հարությունյանը կալանավորվել է երկու ամսով

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների»  կայքի փոխանցմամբ Արաբկիր և Քանաքեռ –Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լյովա Խաչատրյանը քիչ առաջ հրապարակել է քաղաքացիական ակտիվիստ, Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանի նկատմամբ  խափանման միջոցը որպես կալանք կիրառելու մասին որոշումը: Դատարանը 2 ամսյա կալանք է սահմանել ակտիվիստի նկատմամբ: Մերժվել է ակտիվիստին գրավով ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը: Փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Արա Զաքարյանը հայտարարել են, որ դատարանի որոշումը ապօրինի է: 

Հիշեցնենք, որ ակտիվիստի նկատմամբ ոստիկանաության հետապնդումները սկսվեցին օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը, երբ քաղաքացիակասն համազգեստով մի խումբ ոստիկաններ առանց օրինական հիմքերի փորձում էին նրան բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղից, որտեղ հյուրընկալել էր Դմիտրի Հարությունյանն իր ընտանիքով: 

Ակտիվիստին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելը: Մեղադրանքն առաջադրվել է միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա: 

Դմիտրի Հարությունյանը մասնակցում էր Կոմիտաս 5 հասցեում ապաօրինի շինարարության դեմ բնակիչների և քաղաքացիական ակտիվիստների պայքարին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին