«Կարևորը ոչ թե նախարարության անունը փոխելն է, այլ այն, թե ինչպիսի՞ էներգիա, գործերն արդյունավետ իրականացնելու վճռականություն է դրա հետևում: Նորանշանակ վարչապետին համախոհների մի ամբողջ խումբ է հարկավոր, որոնք կիրականացնեն քայլեր՝ ուղղված ժողովրդի ապրելուն, քանի որ դժվար թե պատմության մեջ գտնեք մի երկիր, ուր 3000 հոգին ապրում է, իսկ մնացածը ցանկանում է ապրել»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Տնտեսագետը վարչապետին խորհուրդ է տալիս՝ աջակցել ձեռներեցներին.
«Պետք է կարողանանք ճնշող մեծամասնությանը շրջանառության ոլորտ բերել, իսկ ամենակարևորը, ներդրումների հոսքն է.ցանկացած երկիր զարգանում է առարկայական ներդրումների հաշվին՝ օտարերկրյա և հայրենական: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև ֆերմերային տնտեսությանը»,-նշեց նա:
Անի Կարապետյան