▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դժվար է գիտակցելը, որ մի ամբողջ ժողովրդի դեմ դուրս գալ հանաք-մասխարա չէ.Սոս Ջանիբեկյանի եզրափակիչ խոսքը

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որպես եզրափակիչ խոսք.

Ես բացարձակապես դեմ չեմ այն մարդկանց մոտեցմանը, ովքեր համաձայն չեն ներկայիս իշխանության կառավարման ինչ-որ քայլերի հետ:

Ես բացարձակապես դեմ չեմ այն մարդկանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով կանգնած են նախկին իշխանության կողքին:

Ես բացարձակապես դեմ չեմ այն մարդկանց, ում երկրի բարգավաճման պատկերացումները չեն համընկնում ներկայիս կառավարության պատկերացումների հետ:

Ես բացարձակապես չեմ ձգտում իմ կարծիքը և պատկերացումները փաթաթել մեկի վզին:

Ես բացարձակապես դեմ չեմ այն մարդկանց, ովքեր ինձ հետ համաձայն չեն:

Ես բացարձակապես չեմ հայհոյում այդ մարդկանց:

Ավելին,ասեմ ես ունեմ էդպիսի պատկերացումների տեր, ընկերներ: Եվ ես առողջ և հարգանքով եմ մոտենում ցանկացած ԱՅԼ ԿԱՐԾԻՔի, եթե դա Հայ ազգի կյանքի համար կործանարար չէ: Ես շատ ադեկվատ եմ վերաբերվում, որ կլինեն մարդիկ, ովքեր իսկապես կարծում են, որ իրենց պատկերացումներն ավելի ճիշտ են, քան ինչ հիմա տեղի է ունենում:

ԵՍ ՄԻԱՅՆ ԴԵՄ ԵՄ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՎՔԵՐ ԴԵՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՑԱՆԿՈւԹՅԱՆԸ Եվ ՈւԶՈւՄ ԵՆ ԻՐԱԴԱՐՁՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆԵՆ Ի ՀԱԿԱՌԱԿ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՄՔԻ:

Եվ չեմ կարողանում հասկանալ, իսկապես դժվար է գիտակցել, որ դուրս գալ մի ամբողջ ժողովրդի դեմ, դա հանաք-մասխարա չէ:)

Այսքանը ....»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին