▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դժվա՞ր է ցույց տալ, որ առաջին գծում ծառայում է նաև իշխանավորի զավակը

«Աշխարհաքաղաքական իրավիճակը  հստակ փոխված է, ինչը հուշում է անգամ Ռուսաստան-Թուրքիա  հարաբերությունը: Ադրբեջանը բացահայտ արհամարհում է միջազզգային նորմերը: Եվ այս նոր աշխարհաքաղաքական իրավիճակում ՀՀ-ն չունի համարժեք պատասխաններ»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով.

«Չի կարելի միշտ հույսը դնել հայ զինվորի խիզախության վրա:  Մինչ օրս մենք այդ պաշարն ենք օգտագործում, իսկ սա բավարար չէ սեպտեմբերի 28-ից հետո ստեղծված իրավիճակում»: 

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ խոսելով սահմանին ծառայող զինվորների ու հասարակության կողմից անընդհատ շահարկվող թեզի մասին, որ իշխանավորի որդիները չեն ծառայում,  նկատեց.

«Գլուխ եմ խոնարհում հայ զինվորի, սպայի առջև, բայց պետք է ցույց տալ նաև այն, որ հենց առաջին գծում ծառայում է նաև իշխանավորի զավակը: Դժվա՞ր է ցույց տալ: Ես կարող եմ բերել  Գեղարքունիքի մարզի կրթության վարչության պետի որդու օրինակը, ով սահմանին է ծառայում»

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին