Շուրջ 2 տարի է, ինչ «Դժվար ապրուստ» հեռոււստասերիալն էկրաններին է: Չնայած այս ընթացքում նովելը խիստ քննադատությունների է արժանացել, փաստը մնում է փաստ, որ այն ունի մեծ լսարան: Գրում է esyes.am-ն ու նշում, որ ըստ ռեյթինգային որոշ տվյալների՝ հայկական հեռուստադաշտի ամենադիտվող հեռուստասերիալը հենց «Դժվար ապրուստն» է:
Մինչ համացանցի ակտիվիստներից շատերը ժամանակ և ջանք չեն խնայում քննադատելու այս հեռուստասերիալը, մի շարք դեռահասներ ու տնային տնտեսուհիներ՝ հետևելու դրա ընթացքին:
Եվ այսպես` հեռուստասերիալի վերջը եկել է:
Այժմ նկարահանվում են «Դժվար ապրուստի» վերջին սերիաները:
Փետրվարի 22-ին նախանշված է ցուցադրել վերջին սերիան: