Life.panorama.am-ը գրում է. DJ Վակցինան շարունակում է ակտիվ բարեգործական գործունեությամբ զբաղվել: Առաջիկայում շատ կարևոր ծրագիր ունի իրականացնելու, որի աշխատանքները կսկսվեն ապրիլ ամսին:
«Որպես համակազմակերպիչ, օգնում եմ ներառական հրապարակի համակառուցման հետ կապված աշխատանքներին, որն իրենից ներկայացնելու է խաղահրապարակ՝ առողջ և հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Այն կլինի հաշմանդամություն ունեցող երեխաների Հայաստանում աննախադեպ մեծ կենտրոն, որտեղ կգործի նաև որպես հատուկ թերապիայի բաժին՝ որոշակի խնդիրներով երեխաների համար»,-նշեց Արուսիկը:
Որպես դիջեյ, Վակցինան նույնպես անակնկալ ունի: Ընկերների հետ որոշել են ամառային գեղեցիկ հիթով ներկայանալ երիտասարդներին:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում