Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Դերասան Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սա իմ «բուշլատ»-նա, ստացել եմ ՊՆ-ից, սույն թվականի սեպտեմբերի16-ին, 3 օր առանց դրա են եղել բոլորը՝ սկսած սեպտեմբերի 13-ից սարերում առանց բուշլատ ու սպալնիկ․ 82 թվականի բուշլատ, արդեն 26 օր: Քնապարկերը ընկերներն են ուղարկել, զրահաբաճկոնները նույնպես։ Ստացել եմ նաև զենք, «փառք տիրոջը» և փամփուշտներ, ծիծաղելի քանակով, և համազգեստ, առանց զրահաբահաբաճկոն և սաղավարտ։ ПК-ի զապաս ստվոլ չեմ ստացել նույնպես։ 10 օրից ավել մեր ահռելի դիրքերում ՊՆ-ից, բանակային ոչ ոք նույնիսկ չի եկել տեսնի ինչ կա չկա, քնում են բոլորը դուրսը, առնետների, մկների և մնացյալ ֆլոռա ֆաունայի հետ։ Ով չհասկացավ, մի անգամ էլ ասեմ, մենակ կամավորներ են, ՊՆ գոյություն չունի էստեղ, իսկ թշնամին գլուխներիս վերևը արագացված տեմպերով կառուցումա նոր գրաված դիրքերը ու համալրում անձնակազմը: Դիտեք նաև՝ |