▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դինա Ակոպովնան ազատ է արձակվել. ԱՄՆ պատասխանը հաղորդավարուհու գործով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ազատ է արձակվել հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը՝ նույն ինքը Դինա Ակոպովնան, որ հետախուզվում էր ինտերպոլի կողմից ԱՄՆ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից փորձեց պարզել, թե, ի վերջո, ինչ ավարտ ունեցավ հաղորդավարուհու ինքնակամ իրավապահներին ներկայանալու գործընթացը: «2018թ. նոյեմբերի 3-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել եւ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի ՁՊՎ է տեղափոխվել ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացի Դիանա Հակոբի Գրիգորյանը:

Դ. Գրիգորյանի ձերբակալման վերաբերյալ նույն օրը ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է ԱՄՆ իրավասու մարմիններին: Հիմք ընդունելով ԱՄՆ իրավասու մարմիններից ստացված պատասխանը` Դ. Գրիգորյանին կալանավորելու մասին միջնորդություն դատարան չի ներկայացվել, եւ նա ազատվել է արգելանքից»,- ասված է դատախազության պատասխանում: Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին