▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմորդները քննություններին «զինված» են գնացել

 

a1plus.am-ը գրում է. Այս տարի պարսկերեն առարկայից միայն մեկ դիմորդ է քննություն հանձնել եւ չի հաղթահարել նվազագույն շեմը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը: Այսօր պարոն Մելիքյանը նաեւ տեղեկացրեց, որ քննությունների առաջին փուլն արդեն ավարտված է եւ նախնական արդյունքները դեռ վերլուծման փուլում են եւ հստակ ինֆորմացիա կլինի հուլիսի տասնհինգից հետո:
Քննությունները մեկնարկել են հունիսի երեքին եւ ավարտվել քսաներեքին: Ընդհանուր առմամբ՝ քննություններն անցկացվել են յոթ օր՝ տասնհինգ առարկաներից:
Այս տարի ընտրություններին մասնակցել է տասներկու հազար երեք հարյուր քառասունվեց դիմորդ, որից չորս հազարը՝ Երեւան քաղաքից։ Լոռու եւ Շիրակի մարզի դիմորդները եւս մեծ թիվ են կազմում, ինչպես միշտ, այս տարի էլ ամենաքիչ դիմորդները ներկայացվել են Վայոց ձորի մարզից:
Հիվանդության պատճառով, ինչպես ներկայացրեց պարոն Մելիքյանը, քառասունութ դիմորդ ընդհատել է քննությունը եւ հնարավորություն ունի երկրորդ փուլին մասնակցելու։ Իսկ քննությունից հեռացվել է վեց դիմորդ՝ հիմնականում հեռախոսից օգտվելու համար: «Չորսը դիմել են երկրորդ փուլին մասնակցելու համար, իսկ երկուսը ընդհանրապես չեն դիմել, սակայն երկրորդ փուլին մասնակցելու հարցը խիստ է դրված»,- նշեց պարոն Մելիքյանը: Նրա խոսքերով՝ դիմորդները քննության են գալիս մի քանի հեռախոսով, շապիկի ներսում՝ «ռադիոկայանով», որն ունի անտենա, սնուցման մարտկոցներ՝ ծածկագրված կապի միջոցով դրսից հուշումներ ստանալու համար:

Այս տարի քննություններին մասնակցել է տասներկու հազար երեք հարյուր քառասունվեց դիմորդ, որից չորս հազարը՝ Երեւան քաղաքից։ Լոռու եւ Շիրակի մարզի դիմորդները եւս մեծ թիվ են կազմել, իսկ ամենաքիչ դիմորդները եղել են Վայոց Ձորի մարզից: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը: 

Ամենաշատ դիմորդները՝ 6838 հոգի, հանձնել են հայերենի քննություն, այուհետեւ ՝ մաթեմատիկա, հայոց պատմություն, անգլերեն: «Մեկ դիմորդ ենք ունեցել պարսկերենից, որը «կտրվել» է: 1120 դիմորդ «հարգելի բացակայություն» ունի, նրանց կթույլատրեն մասնակցել երկրոդ փուլին: 

Նրա փաստմամբ՝ հիվանդության պատճառով քառասունութ դիմորդ ընդհատել է քննությունը եւ հնարավորություն ունի երկրորդ փուլին մասնակցելու։ Իսկ քննությունից հեռացվել է վեց դիմորդ՝ հիմնականում հեռախոսից օգտվելու համար:

Գագիկ Մելիքյանի խոսքով՝ դիմորդները քննության են գալիս մի քանի հեռախոսով, շապիկի ներսում՝ «ռադիոկայանով», որն ունի անտենա, սնուցման մարտկոցներ՝ ծածկագրված կապի միջոցով դրսից հուշումներ ստանալու համար:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին