Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Esyes.am-ին հայտնի է դարձել, որ երգչուհի Սյուզի Մելիքյանը հանդիպել է Դիմա Բիլանին: Պարզվել է` երկու երգիչների հանդիպման նպատակը ոչմիայն ստեղծագործական համագործակցությունն չէ, վերջիններս անձնական հանդիպում են ունեցել :
«Հունիսի 15-ին ենք հանդիպել, մեզ շատ հարազատ մարդկանցից մեկի տղայի հարսանիքին»,- ասել է Սյուզին, ով ոչ միայն լուսանկարվել է Դիմա Բիլանի հետ, այլև …
«Չեմ կարող ասել, թե Դիմայի համար խենթանում եմ, սիրում եմ, բայց հավանում եմ բեմում նրա աշխատելաձևը»,- ավելացրել է երգչուհին և նշել, թե ինչի մասին են խոսել ինքն ու Դիման,- շատ պատահաբար ստացվեց լուսանկարվելը: Երբ նրան ասացին, որ ես էլ եմ երգչուհի, նա ասաց` «Գեղեցիկ երգչուհի եք, հավանաբար` օպերային»: Ես էլ պատասխանեցի, որ էստրադային կատարող եմ»,- հայտնել է երգչուհին և ասել, որ բացի Դիմայից, նշված հարսանիքին ներկա է եղել նաև Սոսո Պավլիաշվիլին, սակայն նրա հետ շփվելու առիթ չի ունեցել: