▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գնով հողեր օտարել երևանցիներին. Ոսկանյան

Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին։ Այդ մասին հայտնում է տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը․
 

«Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն` Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2 հասցեի 3728․8քմ բնակելի կառուցապատման հողամասը պատկանում է Երևանի Արաբկիր համայնքի Կոմիտասի պողոտայի բնակիչ Արտաշես Վալերիի Մովսեսյանին: Վերջինս դիմել է Դիլիջան համայնքի ղեկավարի Դավիթ Սարգսյանին՝ նշված հողամասին կից, Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/3 հասցեի 278․1քմ մակերեսով և Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 12/3 հասցեի 212․3 քմ մակերեսով հողամասերն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
 

Համայնքի ավագանին 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 830-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված 278․1քմ եվ 212․3քմ հողամասերն ընդլայնման կարգով քաղաքացի Արտաշես Մովսեսյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի առաջարկությանը:
 

Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը դեկտեմբերի 20-ին որոշել է Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2 հասցեի 3728․8քմ բնակելի կառուցապատման հողամասին կից գտնվող, Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/3 հասցեի 278․1քմ մակերեսով և Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 12/3 հասցեի 212․3քմ մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով /ընդլայնման կարգով/ օտարել Արտաշես Վալերիի Մովսեսյանին,հողամասերի արժեքը կազմել է համապատասխանաբար 1900619 դրամ և 1450922 դրամ:
 

Դիլիջան քաղաքի բնակիչները լրագրողիս բողոքել են, որ երբ հողամաս ձեռք բերելու համար դիմել են համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին, նա մերժել է, ասելով, որ Դիլիջանում ազատ հող չկա։ Երևանի բնակիչ Արտաշես Մովսեսյանը Դիլիջանում 3728․8քմ բնակելի կառուցապատման հողամաս ուներ, էլ ի՞նչ անհրաժեշտություն կար շուկայականից ցածր գներով ևս 2 հողամաս օտարել նրան։ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումից հետո կասկածելի աճուրդներով, հողամասերի ընդլայնման կարգով Դիլիջանի հողերը շուկայականից ցածր գներով օտարելու վերաբերյալ իրավապահները շատ հարցեր են ունենալու Դիլիջանի <<արու>> համայնքապետին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին