▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիարբեքիրում զոհերի թիվը հասել է 8-ի

Ողջ գիշեր Թուրքիայի բազմաթիվ շրջաններում շարունակվել են Քոբանիի դեմ հարձակման համար բողոքի ակցիաները, թեժ բախումները, որի հետևանքով 12 մարդ զոհվել է, մի քանի տասնյակը վիրավորվել: Գիշերը բավական թեժ է եղել հատկապես Դիարբեքիրում, որտեղ զոհերի թիվը հասել է 8-ի:

Թուրքիայում արտակարգ դրության միջոցներ են ձեռնարկվել: Մի շարք նահանգներում փակվել են ուսումնական հաստատությունները, 6 նահանգներում էլ կիրառվել է փողոց դուրս գալու արգելքը: Սիիրթ նույնիսկ բանակային ստորաբաժանում է մտցվել: Վերջին անգամ Դիարբեքիրում փողոց դուրս գալու արգելանքը որպես արտակարգ դրության բաղկացուցիչ կիրառվել էր 1990 թվականին:

Լևոն Հովսեփյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին