▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիանա շնորհակալ եմ, որ ստեղծեցիք իմ ամենասիրելի սերիալը՝ «Հարազատ թշնամին»

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Դիանան աչքիս լույսը չի, բայց յան տվեք. հասել եք ստորության աստիճանի։ 

Արդեն յան տվեք Դիանայից, հերիքա, արդեն դառնում եք տափակ ու անհիմնավոր, իսկ դա ամենավատն է։ Ուրեմը չի գտնվի մի մարդ, որ չփաստի, թե ես ինչքան եմ քննադատել «Հարազատ թշնամին», գովացել, մեղադրել սցենարիստին կամ դերասանին, բայց կա ոսկի կանոն՝ «Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, որի զգացումը շատերդ կորցրել եք։

Ինչ եք հագել էտ աղջկա «ալիքին», արդեն համը հանում եք, էտ սերիալն էլ էսօրվա օրով «պերվի կռուգա» ֆռում ու շատերդ էլ նայում եք, բայց ամեն անիմաստ առիթ օգտագործում եք Դիանային մեղադրել։ Տենց չի կարելի. սխալ ա, վատ ա, անիմաստ ու տհաճ ա։ Սերիալն արդեն մոտենում ա տրամաբանական ավարտին, էտ աղջիկն էլ 500 սերիայից ավել միգուցե ոչ հոլիվուդյան, բայց դե լավից, վատից մեզ ձգող բաներ գրեց, յան տվեք իրանից, փակեք էս թեման, վերջ, մեծ մարդ եք…

Խոսքս ուղղում եմ Դիանային.

«Դիանա ջան, ես անձամբ իմ անունից քեզ ու ողջ թիմին շնորհակալ եմ, որ ստեղծեցիք իմ ամենասիրելի սերիալը՝ «Հարազատ թշնամին»։ Խոստովանում եմ՝ ամեն առավոտ անոնսն էի նայում, երեկոյան էլ՝ սերիալը։ Մերսի, որ իմ երեկոն հետաքրքիր էիր դարձնում 40 րոպեով, ամեն աղջիկ դա չի կարա»:


Հ.Գ. Գուժ Մանուկյանի նման դերասաններ էլ աշխարհքիս վրա քիչ կան»:


Անկախ Հայաստան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին