▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիանա Գալոյանը հրաժարական տվեց

Այսօր՝ մարտի 19-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, սկանդալային պատմություններով հայտնի Դիանա Գալոյանը:

NEWS.am-ի տեղեկություններով՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալասարանի ռեկտոր Դիանա Գալոյանի դեմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում թանկարժեք հագուստի խանութից գողություն անելու համար քրեական գործ է հարուցված, առկա է դատավճիռ։ Արիանա Հովսեփյանի տեղեկություններով՝ նա անգամ ԱՄՆ-ում 3 օր բանտ է նստել։ 

Գալոյանին հաջողվել է փախչել ԱՄՆ-ից, ինչից հետո նա Հայաստանում ՀՊՏՀ-ի ռեկտորի պաշտոնն է զբաղեցրել։ Հայտնի է նաև, որ Գալոյանի՝ ԱՄՆ-ում դատական նիստերին չմասնակցելու պատճառով վերջինիս դեմ հետախուզում է սկսվել։ Նրա քրեական գործն այնքան ստորացուցիչ է, որ մինչև իսկ նշվում է, որ նրան արգելվում է 100 յարդից մոտ գտնվել թանկարժեք խանութներին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին