▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիակների վերածվող արտագաղթ

Էսօր իմ ծննդավայր Լուսակերտում թաղում էր. հողին հանձնեցինք մեր համադասարանցի Արսենին:
Մոսկվայում է մահացել՝ ինֆարկտից:
<<Երիտասարդացած>> էս հիվանդությունը խժռում է մարդկանց, որ դարձել են էսօրվա անիրավ աշխարհի, արժեք ու բարոյականություն խժռող իրականության զոհերը:
Արսենի դեպքը, նրա ողբերգական մահը գուցե մասնավոր ողբերգություն են, մասնավոր վիշտ, հոր բացակայության հետ չհամակերպվող կոնկրետ էրեխեքի չսպիացող վշտի դրսևորում:
Բայց Արսենի հետ լուսակերտցին հողին հանձնեց հայրենիքի հանդեպ մի թիզ մնացած հավատի հերթական փշուրը, հերթական անգամ սպանեց ապագայի հույսն, որ առանց այդ էլ՝ մշուշոտ ու աղոտ էր:
Արսենի դեպքը բնորոշում է էսօրվա տխուր հայկական իրականությունը:
Ցույց է տալիս քաղաքական կոչված իմ դասի սնանկությունը, բարձրագոչ խոսքերի թշվառությունը, էլիտա կոչվածի անշնհորքությունն ու զոռբայությունը, լկտիությունն ու ցինիզմը:
Մենք՝ հանրային ճանանչում ունեցողներս, յուրաքանչյուրս մեր չափով, ամեն մեկս անպատասխանատվության ու ցինիզմի մեր պոտենցիալով, էնքան սեղմեցինք Հայաստանը, որ այն շատ փոքր դարձավ սովորական, աշխատանքի ու հացի կարոտ մարդու համար:
Արտագաղթը քաղաքական դաս կոչվածի անպատասխանատվության ու ցինիզմի հետեւանք է:
Դրսերից էկող դիակները՝ արտագաղթի հետեւանք:
Ու ամեն մի նման դիակի հետ՝ մեր հողի մեջ ցանում ենք անվստահություն մարդու համար ավելի փոքրացող Հայաստանի, վաղվա, ապագայի հանդեպ:
...Հայկը հաղթեց Բելին, բայց պարտվեց: Ու վերջ:
Ցավից անդին՝ մեղավորության զգացումը խեղդում է ինձ:
Էս երկիրը ծուռ ստացվեց, հիմքը՝ խախուտ, պատերը՝ անհրապույր, տանիքը՝ ցանկացած ցնցման տրվող:
Էս երկիրը ծուռ ստացվեց, ու ես ել իմ մեղքն ունեմ....

 

Սուրեն Սուրենյանց

 


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին