▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դի Կապրիոն խելքահան է արել Ռիհաննային. ամուսնությունը անխուսափելի է

wedding.am-ը գրում է. Ամբողջ աշխարհը քննարկում է հոլիվուդյան ամենացանկալի փեսացուներից մեկի՝ Լեոնադրո Դի Կապրիոյի և սկանդալային երգչուհի Ռիհաննայի սիրավեպը:

Աստղային զույգի հարաբերությունները բավականին արագ են զարգանում: Հայտնի է դարձել, որ Դի Կապրիոն պատրաստվում է ներկայանալ Ռիհաննայի ընտանիքին, իսկ զույգի երկրպագուները նկատել են, որ նրանց շատ ավելի հաճախ կարելի է տեսնել միասին: 

Ռիհաննայի ընկերները ասում են, որ վերջինս խելագարի պես սիրահարվել է Դի Կապրիոյին: «Ռիհաննան երբեք նման խորհ զգացմունքներ չի ունեցել և իր ապագան տեսնում է հենց Լեոյի հետ: Նա իսկապես ցանկանում է ընտանիք կազմել»,-ասում են Ռիհաննայի ընկերները: 

Իսկ այ Լեոյի շրջապատից ասում են, որ, ճիշտ է, նա սիրահարված է, սակայն ամուսնության մասին խոսք անգամ չկա: «Նա միշտ գերված է եղել Ռիհաննայով, սակայն ամուրի կյանքից հրաժարվել դեռևս չի շտապում»,-ասում են Լեոյի ընկերները:

Հայտնի է նաև դարձել, որ Ռիհաննան Դի Կապրիոյի հետ նկարահանվելու է նույն ֆիլմում: Նրանց հարաբերությունների մասին առաջին անգամ խոսեցին Ամանորին, երբ լոսանջլոսյան ակումբներից մեկում նրանց նկատել էին միասին Նոր տարին  դիմավորելիս:  

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին