▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Девочка, Стоп !» հայտնի երգի պատասխան տարբերակը ներկայացնում է Իրինա Հարությունյանը

Վերջին շրջանում երգչուհի Իրինա Հարությունյանը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում՝ մեկը մյուսի հետևից թողարկելով նոր երգեր ու տեսահոլովակներ, որոնցից ակնհայտ երևում է, որ երգչուհին ջանք ու եռանդ չի խնայում ամեն անգամ իր երկրպագուներին զարմացնելու համար: Վառ ու գունեղ կերպարներ, ռիթմիկ շարժումներ, ուրախ ռիթմեր… Այս ամենի պակասը չի զգացվում Իրինա Հարությունյանի նոր՝ «Хулиганка» երգի տեսահոլովակում: Asekose.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է երգի մտահղացման, տեսահոլովակի, իր ամենամեծ ձեռքբերման և սպասվող նորությունների մասին:

Համացանցում Ձեր նոր երգն ու տեսահոլովակը մեծ իրարանցում առաջացրեց: Խնդրում եմ բացել փակագծերն ու պատմել, թե որտեղից է եղել մտահղացումը:

«Хулиганка» երգի հետ կապված մտահղացումն առաջացել է 4-5 ամիս առաջ: Այս երգն արդեն հայտնի դարձած  «Девочка, Стоп !»  երգի պատասխան երգն է: Դեռ 3 օր է, որ երգը համացանցում հասանելի է, սակայն կարող եմ ասել, որ արձագանքներն ինձ գոհացնում են: Ես ինձ չափազանց շոյված կզգամ, որ տարբեր առիթների ժամանակ լսեն այս երգս և ուրախանան դրա հնչյունների ներքո:

Իրինա, վերջին շրջանում շատ հաճախ եք տեսահոլովակներ թողարկում, և հանուն արդարության պետք է նշեմ, որ այդ տեսահոլովակները մեկը մյուսին գերազանցում են իրենց որակով: Ինչպե՞ս եք կարողանում անել դա և ամեն անգամ աշխատում ավելի պրոֆեսիոնալ թիմի հետ:

Այո, Դուք ճիշտ եք նկատել, ես աշխատում եմ պրոֆեսիոնալ թիմի հետ, ինչի համար շատ ուրախ եմ: «Хулиганка» երգի տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է: Երգի հեղինակն Արսեն Կասիևն է, ով, ի դեպ, վերջին շրջանի բազմաթիվ հիթերի հեղինակ է, որոնցից են օրինակ՝ « Девушка Армянка»-ն, «Брат» և այլն: Ուզում եմ նշել նաև, որ Արսեն Կասիևի հետ մեր հաջորդ աշխատանքն արդեն ընթացքի մեջ է և շատ չի ուշանա, սակայն մինչ այդ հայերեն ստեղծագործություններ եմ ներկայացնելու: Սակայն փակագծերը դեռ չեմ ցանկանում բացել, թող անակնկալ լինի հանդիսատեսի համար:

/filemanager/uploads/Irina_Harutyunannn.jpg

 

Իրինա , ո՞րն է երգարվեստում Ձեզ համար ամենակարևոր ձեռքբերումը և արդյո՞ք այս փուլում այն ունեցել եք:

Իմ կարծիքով՝երգարվեստում ամենակարևոր ձեռքբերումը հանդիսատեսի սերն է, որն ինձ համար ամենակարևորն է իմ աշխատանքում:

Շոու բիզնեսում շատերը նշանակություն չեն տալիս տեսահոլովակին՝ համարելով որ այն ավելորդ գումարի վատնում է: Ձեր դեպքում կարծես թե այդպես չէ: Ի՞նչ եք կարծում՝ տեսահոլովակը երկարացնո՞ւմ է Ձեր երգերի կյանքը:

Ես կարծում եմ, որ տեսահոլովակը երգին ավելի շատ շունչ է տալիս: Ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ Արեն Բայադյանի և նրա թիմի հետ աշխատելն ինձ համար մեծ հաճույք էր, քանի որ պրոֆեսիոնալ թիմի հետ աշխատանքը հաջողության գրավականն է:

Իրականում Հայաստանի սահմաններից դուրս ճանաչում ձեռք բերելը ոչ իրական ու ֆանտաստիկ է թվում, հետաքրքի՞ր է, Իրինա ,ինչպե՞ս եք կարողացել գտնել այդ ուժը ձեր մեջ ու հստակ քայլերով առաջ գնալ:

Այո, Դուք ճիշտ եք: Շատ դժվար է, և ես դեռ չգիտեմ՝ ինչ արդյունքի կհասնեմ, սակայն կարծում եմ, որ ամեն ինչ կախված է ճիշտ աշխատելուց:

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին