«Թեպետ սույն Դեսպանությունը, սկզբունքորեն եւ համաձայն Ֆրանսիայի Հանրապետության օրենսդրության, երբեք տեղեկատվություն չի տրամադրում անհատական դեպքերի առնչությամբ, անչափահաս Իգոր Զաքիյանի ընտանիքիկողմից նախաձեռնած լայնածավալ տեղեկատվական ակցիան հանգեցնում է տրամադրել հետեւյալ ճշգրտումները։
Առաջին անգամ բժշկական խորհրդատվության նպատակով ելքի արտոնագիր ստանալու դիմում հոր եւ երեխայի անունով ներկայացվել է 2013թ. վերջին: Լայնորեն ներգրավված լինելով կոորդինացիոն հարցերում, ինչպես նաեւ համապատասխան բժշկական հաստատության ընտրության գործընթացում, սույն Դեսպանությունը տրամադրեց համապատասխան մուտքի արտոնագրերը:
Այժմ նախատեսված վիրահատական միջամտության նպատակով Զաքիյան ընտանիքը ցանկանում է երեխային ուղարկել Ֆրանսիա: Դեսպանությունը պատրաստակամ է տրամադրել երկրորդ ելքի արտոնագիրը այն նույն պայմաններով, ինչ առաջին ելքի արտոնագրի տրամադրման դեպքում՝ ըստ նմանատիպ բոլոր արտոնագրերի տրամադրման ընթացակարգի։ Սույն հարցի առնչությամբ Դեսպանությունը չի պատրաստվում այլ ճշգրտումներ կամ մեկնաբանություններ տրամադրել»:
ՀՀ-ում Ֆրանսիայի Դեսպանության
Նշենք, որ օրեր առաջ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա էր ընթանում` ի պաշտպանություն փոքրիկ Իգորի ծնողների, որոնց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը չէր թույլատրել ներկա գտնվելու Իգորի վիրահատությանը, ինչի պատճառով էլ երեխան զրկվում է կուրությունը վերականգնելու հնարավորությունից: