▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերժավայի Արկադը չի ուզում, բայց նրան կստիպեն. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Սովորաբար ԱԺ ներկա եւ նախկին պատգամավորները «գլխապատառ» ցանկանում են իրենց անունները մտցնել ԱԺ պատգամավորական ցուցակի մեջ եւ պատգամավոր դառնալ:

Որքան էլ զարմանալի է, ճիշտ հակառակն է ԱԺ պատգամավոր, գործարար Դերժավայի Արկադի (Արկադի Համբարձումյան) դեպքում:

Մինչեւ երեկ նա կտրականապես մերժում էր ՀՀԿ–ի` Սպիտակի ենթաշրջանում ՀՀԿ–ի ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրվելու առաջարկը:

Մարդը հոգնել է, չի ուզում ԱԺ–ում նստել, բայց ՀՀԿ վերնախավը նրան ստիպում է անպայման դնել թեկնածությունը եւ ձայներ հավաքել ՀՀԿ–ի համար: Բանն այն է, որ այս տարածքում իշխող կուսակցությունը ընտրությունների համար Արկադի նման «փող թափող թեկնածու» չունի:

Կարծում ենք Դերժավայի Արկադի չեմուչումը երկար չի տեւի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին