▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասանուհի Տաթև Սարգսյանը` սիրելիի և առաջիկա նշանադրության մասին

Դիտեք նաև՝

Esem.am-ը գրում է. Դերասանուհի Տաթև Սարգսյանը, ով հեռոստադիտողներին հայտնի է «Դժվար ապրուստ», «Հարազատ թշնամի» սերիալներից, ընտրյալ ունի և պատրաստվում է իր կյանքի կարևորագույն քայլերից մեկին:

Զրույցում Տաթևը ոչ միայն բացահայտել է սիրելիի ով լինելը, այլև պատմել իր այժմյան հոգեվիճակի մասին: 

«Ի սկզբանե ցանկանում եմ նշել, որ այժմ այնպիսի հոգեվիճակում եմ, որ կարծես կյանքս կիսվել է երկու մասի՝ մինչև այս և սրանից հետո: Կարծես մինչև նրան հանդիպելը չեմ էլ ապրել. վերածնվել եմ, ժպիտը չի պակասում դեմքիցս: Ուզում եմ բոլորն իմ չափ երջանիկ լինեն, իսկ եթե հնարավոր է` ավելի շատ»,- անկեղծ խոստովանեց սերիալային դերասանուհին:

Տաթևի ընտրյալը 35 ամյա Կարենն է.

«Պիտի ասեմ, որ ինձ ընդհանրապես չի վախեցնում մեր միջև եղած 12 տարվա տարիքային տարբերությունը, քանի որ կարևորում եմ հարմոնիան, որն ի սկզբանե զգացել եմ,- ասաց նա՝ ավելացնելով,-  առաջին անգամ կյանքում կարող եմ վստահ ասել, որ ես ընտրյալ ունեմ, մարդ, ում կողքին ուզում եմ լինել ողջ կյանքս»:

 Սերիալային դերասանուհին նշեց, որ երեկ իր կյանքի ամենալավ ու ամենապայծառ օրերից մեկն է ապրել. «Լսեցի և սիրո խոստովանություն, և այն բոլոր բառերը, որոնք 7-րդ երկինք են հասցնում յուրաքանչյուր աղջկա: Կյանքում դեռ երբեք ինձ այսքան պաշտպանված ու երջանիկ չեմ զգացել. կարծես հեքիաթում լինեմ»,- շեշտեց Տաթևը:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին