▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասանուհի Ռոմելլա Սարգսյանն արգելված գովազդով է զբաղվում

Օրերս դերասանուհի Ռոմելա Սարգսյանը Toto gaming է գովազդել ինստագրամում՝ չնայած այն փաստին, որ ՀՀ ողջ տարածքով տոտալիզատորների գովազդն արգելված է:

ԲլոգՆյուզ-ն է գրում ու մանրամասնում․ «Ու հետո կզարմանաք, որ չնայած արգելքին՝ 2022 թվականին 2021-ի համեմատ առցանց խաղադրույքներն աճել են 35 տոկոսով՝ 3,9 տրիլիոնից հասնելով 5.3 տրիլիոնի: Սա նաև այս պատճառով է, որ պարզվում է, որ Էջմիածնեցի մի նարդի խաղացող Հարութ, կարող է այսպես լկտիորեն շրջանցել օրենքը ու 100.000 հետևորդ ունեցող դերասանուհու պատվիրել գովազդ: Այո, լկտիությունն այս չափերի է արդեն հասել: Նման ձևով թքած ունենալ մարդկանց վրա չի կարելի: Հարութ, հազարավոր երիտասարդների դժբախտության հաշվին մարդ ես դառել, պենտհաուս ես գնել, քեզ լավ ես զգում, կանգ առ գոնե: 

․․․Հաշտվի, որ օրենքը ձեր դեմ է ու կանգ առ: Տոտո անունով ռադիոյիդ մասին էլ չեմ խոսում, սահմանափակիր գոնե դա: Քեզ եղբայրաբար եմ դիմում: Գիտեմ՝ հիմա էլ ռադիոդ ես փորձում տարածել, մի արա, կանգ առ»:

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին