Գրող Արթուր Հյարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի ընկերներ, շնորհակալ ենք ձեր անհանգստության ու բազմաթիվ հաղորդագրությունների համար:
Սիրելի դերասանուհու` Նարինե Ոսկանյանի վիրահատությունը անցել է բարեհաջող, այս պահին Նարինե Ոսկանյանի վիճակը գնահատվում է բավարար։
Շնորհակալ ենք շատ բոլորիդ,
Նարինեի տրամադրությունը ինչպես միշտ բարձր է»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հումորային դերասանուհի Նարինե Ոսկանյանը(Պաուզա Անո) ֆեյսբուքյան իր էջի միջոցով դիմել էր քաղաքացիներին` օգնության խնդրանքով: Նա սրտի շտապ վիրահատության կարիք ուներ, որի համար պետք էր 3մլն դրամ, որը դերասանի համեստ կյանքով ապրող Նարինե Ոսկանյանի համար աստղաբախշական էր:
Դերասանուհին տեսաուղերձով դիմել է հանրությանը՝ խնդրելով օգնել իրեն այս ծանր պահին։ Ժամեր անց նրան դիմել էր ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը` պատրաստակամություն հայտնելով ամբողջ գումարը փոխանցել:
Դիտեք նաև՝