Esem.am-ը գրում է, որ դերասանուհի Արփինե Իսրայելյանը ապագայում նոր մասնագիտություն է սովորում: Նկարահանումներին զուգահեռ Արփինեն այժմ հաճախում է դիմահարդարման դասընթացների:
Դերասանուհին ասաց, որ վաղուց էր մտածում դիմահարդարման գաղտնիքները բացահայտելու մասին, պարզապես հարմար պահ չէր լինում: «Ամանորյա տոներից հետո մեկ ամիս ազատ ժամանակ ունեի և որոշեցի օգտագործել այդ շրջանը»,- ասաց Արփինեն և ավելացրեց, որ մեկ ամսից ավելի է` հաճախում է դասընթացների:
Դերասանուհու փոխանցմամբ` շատ է սիրում դիմահարդարման արվեստը ու հաճույքով է սովորում: «Երբ դիմահարդարում եմ, նվիրվում եմ դրան, կտրվում եմ աշխարհից, երևակայությունս սկսում է ավելի ուժեղ աշխատել, զգացմունքներս ակտիվանում են»,- նշեց Արփինեն, ում խոսքով` սա այն մասնագիտություններից է, որը սահմաններ չունի:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում