▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասան Ալեքսանդր Բաբասյանը որդի է ունեցել և անունը դրել Ալեքսանդր

 ESem.am-ը գրում է. Հայկական մի շարք հեռուստասերիլաներից հանրությանը հայտնի դարձած դերասան Ալեքսանդր Բաբասյանը հայր է դարձել: Այս մասին կայքին հայտնի էր դարձել դեռ ամիսներ առաջ, սակայն, ընդառաջելով նորաթուխ հայրիկի խնդրանքին, միայն հիմա ենք հրապարակում մանրամասներն...

Զույգի առաջնեկը, ում հայրիկի պատվին Ալեքսանդր են անվանակոչել, ծնվել է օգոստոսի 15-ին՝ դերասանի ծննդյան օրը: 

«Բժիշկներն ասել էին, որ որդուս կծնվի մինչև օգոստոսի 20-25-ը, բայց նա ցանկացավ հայրիկին անակնակալ մատուցել, ինչի համար էլ մինչև կյանքիս վերջին օրը շնորհակալ եմ լինելու նրան: Երբևէ սատացածս ամենաթանկ նվերն է: Չեք պատկերացնի թե այդ 9 ամսիների ընթացքում հետս ինչ էր կատարվում, իսկ ծնվելու օրն ընդհանրապես չէի գիտակցում տեղի ունեցածը: Չէի կարողանում հավատալ, որ արդեն հայր եմ դարձել»,- ոգևորությամբ նշեց Ալեքսադրը:

Ըստ դերասանի՝ տղան ծնվել է 3 կգ 400 գրամ քաշով և 51 սմ հասակով: «Առաջին անգամ երբ տեսա փոքրիկիս, գիտակցեցի, որ իրականում հրաշքներ լինում են, ու դրանցիցի մեկն այս պահին իմ գրկում է»,- հայտնեց Ալեքսանդրը:

Նրա փոխանցմամբ՝ առաջնեկի լույս աշխարհ գալն ամբողջությամբ փոխել է իր ու կնոջ՝ Լիլիթի կյանքը: «Հիմա մեր սերն ու երջանկությունը կրկնապատկվել, նույնիսկ եռապատկվել է: Տան ամեն անկյունը սիրով ու երջանկությամբ է լցվել: Նայում եմ երեխայիս ու աչքիս առաջ կինս է գալիս: Այժմ նրան մի քանի անգամ ավելի շատ եմ սիրում»,- ասաց նա:

Նշենք, որ զույգի առաջնեկը ծնվել է հոր հորոսկոպի  և մոր աստղակերպի նշանների տակ: «Ես ծնվել եմ Առյուծի նշանի տակ, ու միշտ առյուծին վայել կյանք եմ ունեցել, հուսամ՝ նույն էլ տղաս կունենա  ու մենք իրար լավ կհասկանանք»,- ծիծաղելով հավելեց դերասանը:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին