▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեռ ինչքա՞ն են Սպոն ու Տանոն իրար վրա «ֆշշալու ու թշշալու»

Իբր հայ հեռուստադիտողին քիչ էր, որ «Էմիգրանտներ» հայ-ամերիկյան սերիալի բռնությունների ու դաժանությունների միջով մի անգամ անցկացրին ՝ տարիներ առաջ,  հիմա էլ որոշեցին մի հատ նորից ցուցադրել ՝շարունակությունը եւս ցուցադրելու մխիթարանքով:

Ի տարբերություն այլ սերիալների, այստեղ բռնությունից բացի ՝ռասիզմ էլ կա. ամերիկահայ «մաֆիոզները» ՝ զենքի առեւտրով զբաղվող, իրենց նեգր «պարտնյորներին» հայհոյելով ու ծաղրուծանակի ենթարկելով «սամասուդի» են ենթարկում ու ծովափին դիակները «փռում»: Է հետո՞. գոնե Օբամայից ամաչեք: Արդեն չեմ էլ հիշում, թե այդ ֆիլմը Քլինթոնի օրոք էր նկարահանվել, թե՞՝ Օբամայի: Բայց որ այս ֆլիմի դաժանությունները «Վրիժառու» ֆիլմին չեն զիջում ՝ դա ակնհայտ է:

Երեկվա սերիալում էլ մանրամասն ու հաճույքով՝ հերոսներից մեկը նկարագրում էր, թե ի՞նչ է զգում ճահիճն ընկած ...ոչխարը, ու որոշել էին այդ փորձը կիրառել մարդու վրա: Մի հատ մինչեւ գովազդը պատմեց, մի հատ էլ ՝ գովազդից հետո: Դա դեռ քիչ էր, հունվարի 5-ին էլ՝ ծննդյան օրվա նախօրեին, որոշել էին «Էմիգրանտներին» հաջորդող «Հարազատ թշնամու» հերոսներին հերթով «վարի տալ». ոստիկանապետ Բալայանն իր պաշտոնական զենքով հաշվեհարդար տեսավ իր ոխերիմ խնամի Կարպիչի հետ, եվ ատրճանակի կրակոցով տապալելով՝ խոժոռադեմ տեսքով ու ահարկու ձայնով բղավեց ՝«Նոր տարիդ շնորհավո՜ր...», որից հետո վերցրեց իրենց համատեղ խնամիությունից ծնված թոռանն ու ուղեվորվեց գերեզմանատուն...ինքնասպան լինելու, հետո մտքափոխվեց, որ երեխան մեքենայի մեջ քնից կարթնանա ու մթից կվախենա:

 Դա դեռ քիչ է՝ մահամերձ եղած Կարպիչին էլ հիվանդանոցում ուզում էր բարձով խեղդել / թերեւս, առաջնորդվելով աստվածաշնչյան այն պատվիրանով, որ «արյունը արյունով մաքրվի», իսկ Կարպիչի ձեռքերն արյունոտված էին՝ Բալայանի մոր արյամբ /: Մի 10 րոպե անընդմեջ էլ Կարպիչի քաղքենի-բոշա կնիկ Վարդուշի ծղրտոցները հնչեցին ՝«Դու իրավունք չունես մեռնելու՜...» : / Ո՞նց թե, ուրեմն ուրիշներն իրավունք ունեն մեռնելու՝ Կարպիչը չունի՞. էլ չեմ ասում՝ նրա ձեռամբ մեռածների մասին.../:

Այսքան դաժանությունների կողքին՝ «ձեռի» հետ էլ որոշեցին Սպոյի «օդնառազովի» սիրուհի Սյուզիին, որի հետ պատահական կապից երեխա էր ծնվել, ինքնասպանության հասցնել: Հեռուստադիտողն էլ հույս ուներ, թե Նոր տարվա շեմին բոլորը կհաշտվեն իրար հետ. առռա-հա...տեսնես դեռ ինչքա՞ն են Սպոն ու Տանոն իրար վրա «ֆշշալու ու թշշալու»... Բոլոր հիմքերը կան, որ սերիալը շարունակվելու է մինչեւ գալիք «Արմագեդոն»:

Գայանե Հովսեփյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին