▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեռ չենք ցանկանում համալրել մեր ընտանիքը.Սամվել Թոփալյան

Life.panorama.am-ը գրում է,որ  այսօր զրուցել է «Գոյ» և «Մալյան» թատրոնների երիտասարդ դերասան Սամվել Թոփալյանի հետ, ում հանդիպել ենք նաև սերիալներում և «Խաչագողի հիշատակարանը» գեղարվեստական ֆիլմում: Դերասանն այսօր զբաղվում է նաև ֆիլմերի ձայնագրություններով: Ինչո՞ւ է սկսել խուսափել լրատվամիջոցներից, ինչով է պայմանավորված սերիալային պասիվությունը և որքանով են խանգարում նրան պատահական «դերասանները».

-Հեռուստաընկերությունների միջև տարօրինակ խանդ կա, իրենց դերասաններին դժվարությամբ են զիջում մեկ այլ հեռուստաալիքի: Թատրոններում այդ խանդը չկա՞;

-Այլ թատրոնների մասին ոչինչի չեմ կարող ասել, բայց «Գոյ» և «Մալյան» թատրոններում հաստատ չկա:

-Մի շրջան Ձեզ հաճախ էինք հանդիպում սերիալներում, ներկայիս պասիվությունն ինչո՞վ է պայմանավորված:

-Որևէ հստակ պատճառ չեմ կարող նշել: Վերջին շրջանում սերիալները քչացան, բնականաբար, հրավերներն էլ նվազեցին: Սակայն իմ վերաբերմունքը սերիալներին միշտ էլ նույնն է եղել: Սերիալը դերասանի համար ֆինանս է ապահովում: Չեմ կարծում, որևէ մեկը դերասան է դարձել՝ երազելով, որ սերիալում կնկարահանվի, բայց քանի որ ապրում եեն մի երկրում, որի ստեղծած պայմանները, հնարավորությունները դա է, ապա պետք է հարմարվենք… Եվ հետո, պետք է դերասանը սերիալում խաղա, բա էլ ո՞վ: Ինժեները հո չի՞ խաղալու:

-Բայց սերիալներում ինժեներներն էլ հենց հայտնվում են: Դա ծանոթի՞, թե ֆինանսի հանգամանքով է պայմանավորված

-Հենց այդ առումով էլ մեր սերիալները որակական փոփոխություն չեն կրում, գոնե մեկ քայլ առաջ չեն գնում: Չդերասանի և դերասանի վարձատրության տարբերությունը շատ մեծ է, այդ պատճառով էլ հաճախ նախապատվությունը նրանց է տրվում: Միանշանակ, ֆինանսն է պատճառը:

-Նկարահանման հրապարակում չդերասանները Ձեզ խանգարո՞ւ եմ:

-Իհարկե: Բայց դա ստեղծված իրավիճակից է, ես ոչինչ փոխել չեմ կարող, այդ ամենի դեմ միայնակ պայքարելու իմաստ էլ չկա:

-Սամվել, իսկ կողմնակի մարդը կարո՞ղ է բեմում հայտնվել:

-Ես կարո՞ղ եմ վիրահատական սեղանի շուրջ հայտնվել. նույն իրավիճակն է ստեղծվում. եթե վիրահատական սեղանի մոտ վիրաբույժ չհայտնվի, այդ հիվանդը, մեղմ ասած, շատ կտուժի…

-Երևի պատճառն էլ հենց դա է, որ թատերասեր հասարակությունը մշակութային արժեքներ է ձեռք բերում, միայն հեռուստատեսությամբ սնվող հասարակությունը՝ հետընթաց ապրում:

-Հնարավոր է… Ամենամեծ խնդիրը մասնագետների, պրոֆեսիոնալների բացակայությունն է:

-Իսկ հայկական ֆիլմարտադրության մասին ի՞նչ կարծիքի եք: Ի դեպ, գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ չունե՞ք:

-Առաջարկ դեռ չունեմ: Իսկ ֆիլմարտադրություն ասելն, իմ կարծիքով, դեռևս մի քիչ շատ վերամբարձ է: Մենք նման արտադրություն դեռևս չունենք:

-Նկատե՞լ եք, որ այսօր ավելի շատ կատակերգական ժանրի ֆիլմեր են նկարահանվում:

-Դա մի պարզ պատճառ ունի. այն ծախելն ավելի հեշտ է :

-Սամվել, վերջին շրջանում՝ հատկապես ամուսնությունից հետո, կարծես թե խուսափում եք լրագրողների հետ շփումից:

-Ճիշտ եք նկատել, քանի որ շատ կոնկրետ մի բան եմ գտել, որն ինձ համար ամենաթանկն է` իմ ընտանիքը: Որդիս շուտով կլինի մեկ տարեկան երկու ամսեկան և նրանն է իմ ամբողջ ուշադրությունը:

-Չե՞ք ցանկանում դեռևս համալրել ընտանիքը:

-Դեռ ոչ, քանի որ դեռ ուրախանում ենք մեր առաջնեկի ամեն մի քայլով, նորությամբ: Չենք ցանկանում իր հանդեպ ուշադրությունը դեռևս նվազեցնել:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին