Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, հաշվի առնելով վարակների սեզոնը, շարունակում է անականկալ այցելություններ կատարել բժշկական կենտրոններ:
Հերթական այցը Արաբկի բժշկական կենտրոնն էր, որտեղ ուշագրավ դեպք է տեղի ունեցել:
Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում՝ Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից, իսկ Արսեն Թորոսյանի և սենյակում փակված բժիշկներից մեկի խոսակցության սղագրությունը ՝ ստորև.
«Արսեն Թորոսյան-Բարև Ձեզ, ծանո՞թ չենք...
Բժիշկ- Դեմքդ ծանոթ ա...Էս ինչի՞ եք նկարում...մի նկարեք...
Արսեն Թորոսյան-Ես առողջապահության նախարարն եմ...»,-շարունակությունը տեսանյութում:
Ավելի ուշ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ իրոք պետք չի ճանաչել դեմքով։ Ես ուզում եմ, որ մենք հենց այդպիսի առողջապահություն ունենանք, որ առանց նախարարի միջամտության այն լավ աշխատի։ Վստահ եմ, որ կունենանք տեսանելի ապագայում»։